Հակառակորդը ևս մեկ հարված է հասցրել Շուշիի Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն | VIDEO & PHOTOS

In other languages: ENRUBGGR

Հակառակորդը նորից հարվածել է Շուշիի Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն, Aysor.am-ին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Սա ցեղասպան քաղաքականություն է։ Թիրախավորում են քաղաքացիական շենքերը, թիրախավորում են խաղաղ բնակիչներին, հիմա էլ եկեղեցիներին են թիրախավորում։ Սա նաև մշակութային ցեղասպանություն է», – ասաց Դավիթ Բաբայանը։

Նա նշեց՝ հակառակորդը պետք է հստակ իմանա, որ եկեղեցուն հարվածելով՝ երբեք չի կարող հայի հավատը պակասեցնել։

«Մեր եկեղեցուն հարվածելով՝ մեր հավատը չեն պակասեցնելու։ Թող իմանան, որ հարվածելով Աստծո տանը՝ գործ են ունենալու Աստծո հետ», – ասաց Դավիթ Բաբայանը։

Աղբյուր: Aysor.am

DONATE TO DOXOLOGIA INFONEWS

BANK: Eurobank Bulgaria AD (Postbank)

IBAN: BG46 BPBI 8898 4030 6876 01

or through PayPal